«Մանչեսթեր Յունայթեդ»-ի վետերան Ռայան Գիգզը 4 անգամ հիշատակվել է Գինեսի ռեկորդների գրքի նոր հրատարակման մեջ:
Ռայանն առաջին և միակ ֆուտբոլիստն է, ով խաղադաշտ է դուրս եկել Պրեմիեր Լիգայի գոյության յուրաքանչյուր մրցաշրջանում (1992-2011թթ.), ինչպես նաև առաջին և միակ ֆուտբոլիստն է, ով այդ մրցաշրջաններից յուրաքանչյուրում գոլ է խփել:
Գիգզն ամենաշատ հանդիպումներն է անցկացրել Պրեմիեր Լիգայում (598) և վաստակել է Պրեմիեր Լիգայի հաղթողի ամենաշատ մեդալները (12):
«Ես շատ հպարտ եմ, որ իմ ռեկորդները համաշխարհային ճանաչում ունեն: Սակայն առանձնահատուկ հպարտություն եմ զգում Պրեմիեր Լիգայի յուրաքանչյուր մրցաշրջանում մասնակցելու համար: Սեփական անունը Գինեսի ռեկորդների գրքում տեսնելը աննկարագրելի զգացումներ է առաջացնում»,- մեկնաբանել է Ռայանը: