Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի 40-րդ օլիմպիադային:
9 տուրերից հետո մեր հավաքականը վաստակել է 15 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: 15-ական միավոր ունեն նաև Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հավաքականները:
10-րդ տուրում մեր ազգային թիմի հակառակորդը Հոլանդիայի ընտրանին է: Առաջինն իր պարտիան ավարտեց Սերգեյ Մովսեսյանը, ով երկրորդ խաղատախտակի վրա սպիտակ խաղաքարերով միավորը կիսեց Լոեկ վան Վելի հետ: Պարտիան ավարտվել է 37-րդ քայլում:
Այսպիսով` Հայաստան – Հոլանդիա մրցավեճում հաշիվը դարձավ 0.5:0.5: