Ավստրալական «Սիդնեյ»-ի կազմում իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ալեքսանդրո դել Պիերոն հանդես է գալու տասը համարի մարզաշապիկով: Նշենք, որ Դել Պիերոն ավստրալական թիմի ֆուտբոլիստ է դարձել այսօր՝ սեպտեմբերի 5-ին: Իտալացին թիմի հետ կնքել է երկամյա համաձայնագիր:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Դել Պիերոն ստիպված եղավ թողնել թուրինյան ակումբը, որի կազմում հանդես էր գալիս՝ սկսած 1993 թվականից: «Յուվե»-ում Ալեքսանդրոն նույնպես խաղում էր տասը համարով: Իտալական ակումբի կազմում Դել Պիերոն խաղացել է 704 խաղում՝ դառնալով 289 գոլի հեղինակ:









































