Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի 40-րդ օլիմպիադային:
7-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կպայքարի Իտալիայի ընտրանու հետ: Մեր ազգային թիմը 6-րդ տուրից հետո վաստակած 8 միավորով 23-րդ տեղում է, իսկ իտալուհիները 33-րդն են:
3-րդն իր պարտիան ավարտեց Լիլիթ Գալոյանը՝ ոչ-ոքի խաղալով Մարիա Բրունելոյի հետ, իսկ Մարիա Կուրսովան սպիտակ խաղաքարերով 4-րդ խաղատախտակի վրա պարտության մատնեց Մարիագրացիա դե Ռոսային և մեր հավաքականին հաղթանակ պարգևեց:
Իտալիա – Հայաստան՝ 1.5:2.5
Էլենա Սեդինա – Էլինա Դանիելյան՝ 0.5:0.5,
Օլգա Զիմինա – Լիլիթ Մկրտչյան՝ 0.5:0.5,
Մարիա Բրունելո – Լիլիթ Գալոյան՝ 0.5:0.5,
Մարիագրացիա դե Սոուզա – Մարիա Կուրսովա՝ 0:1: