Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքը ձեռք է բերել 16 մլն դրամ արժողությամբ նոր մինի բեռնիչ ավտոմեքենա։
Ինչպես տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, բեռնիչ տեխնիկան ձեռք է բերվել ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքի համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակում։
Մեքենան նախատեսված է շինարարական, կանաչապատման և գյուղատնտեսական աշխատանքների համար։
«Նույն ծրագրի շրջանակներում Գավառ համայնքը 2023 և 2024 թվականներին ձեռք է բերել ավտոգրեյդեր և բազմաֆունկցիոնալ մեքենաներ։ Այս ծրագրով նախատեսվում է առաջիկայում համայնքի ավտոպարկը համալրել ևս 2 միավոր տեխնիկայով»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։









































