Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի 40-րդ օլիմպիադային:
7-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կպայքարի Իտալիայի ընտրանու հետ: Մեր ազգային թիմը 6-րդ տուրից հետո վաստակած 8 միավորով 23-րդ տեղում է, իսկ իտալուհիները 33-րդն են:
Էլենա Սեդինա – Էլինա Դանիելյան և Լիլիթ Մկրտչյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի՝ համապատասխանաբար առաջին և երկրորդ խաղատախտակների վրա: Այսպիսով՝ Իտալիա – Հայաստան մրցավեճում հաշիվն առայժմ հավասար է՝ 1:1: