«Պարի Սեն-Ժերմեն»-ն առավելության է հասել «Լիլ»-ի նկատմամբ` Ֆրանսիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում կայացած հանդիպմանը:
Կառլո Անչելոտիի սաներին վերջապես հաջողվեց տոնել առաջին հաղթանակը: Ակումբի` ամառային տրանսֆերային պատուհանի ամենաթանկ ձեռքբերումը` Զլատան Իբրահիմովիչը հանդիպման արդեն իսկ 26-րդ վայրկյանին բացել է խաղի հաշիվը: 12-րդ րոպեին տանտերերը վերականգնել են հաշվի հավասարակշռությունը: Սակայն րոպեներ անց Իբրահիմովիչը կրկին գոլ հեղինակեց` դիպուկ իրացնելով Լիգա 1-ի նոր մրցաշրջանի՝ դեպի մրցակցի դարպասը կատարած 5 հարվածներից 4-րդը:
Հաղթանակի շնորհիվ ՊՍԺ-ն գրավեց Ֆրանսիայի Լիգա 1-ի 9-րդ հորիզոնականը` հետևում թողնելով 12-րդ հորիզոնականը զբաղեցրած «Լիլ»-ին:








































