Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են 40-րդ օլիմպիադային, որն ընթանում է Ստամբուլում:
5-րդ տուրում տղամարդկանց հավաքականը մրցելու է Ուկրաինայի հզոր ընտրանու հետ, որը նույնպես 4-րդ տուրից հետո նույնքան հաղթանակ ունի: 4-ական հաղթանակ են տարել նաև Հունգարիայի և Ռուսաստանի հավաքականները: Մեր ընտրանին լրացուցիչ ցուցանիշներով 3-րդն է:
Հայաստան – Ուկրաինա`
Լևոն Արոնյան – Վասիլի Իվանչուկ
Սերգեյ Մովսեսյան – Ռուսլան Պոնոմարյով
Վլադիմիր Հակոբյան – Անդրեյ Վոլոդկին
Գաբրիել Սարգսյան – Պավել Էլյանով