Բրիտանական մամուլի փոխանցմամբ՝ անգլիական «Լիվերպուլ»-ը պաշտոնական առաջարկ է արել Լոնդոնի «Չելսի»-ին՝ թիմի 22-ամյա հարձակվող Դանիել Ստարիջի տրանսֆերը ձեռք բերելու նպատակով:
Ինչպես հաղորդվում է, ակումբների միջև բանակցությունները սկսվել են երեկ՝ հինգշաբթի երեկոյան՝ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Էնդի Քերոլի՝ «Լիվերպուլ»-ից հեռանալը:
Նշվում է նաև, որ «Չելսի»-ն դեմ չէ վարձակալության տալ Ստարիջի իրավունքները:








































