Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ երբեք չի մոռանա իր առաջին խաղը «Արքայական ակումբ»-ի կազմում:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն իր առաջին հանդիպումն անցկացրեց «Ռեալ»-«Բարսելոնա» սուպերգավաթային պատասխան խաղում՝ դուրս գալով փոխարինման:
«Հիմա ես շատ երջանիկ եմ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմի բոլոր երկրպագուներին այդպիսի ջերմ ընդունելության համար: Հիմա ես պետք է շատ տքնաջան աշխատեմ, քանի որ թիմը ձգտելու է հասնել մեծ բարձունքների»,- ասել է Մոդրիչը:








































