«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտնել է, որ «Ռոմա»-ի հարձակվող Բոյան Կրկիչի տրանսֆերն ակումբի վերջին ձեռքբերումն է` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Կրկիչի տրանսֆերը գերազանց ձեռքբերում էր: Այդքանով տրանսֆերային պատուհանը «Միլան»-ի համար փակվում է: Կրկիչը բուժզննում կանցնի: Այնուհետև նա արդեն պետք է պատրաստ լինի «Բոլոնյա»-ի հետ առաջիկա հանդիպմանը»,- իտալացի լրագրողները մեջբերում են Գալիանիին:
22-ամյա Կրկիչը «Ռոմա» է տեղափոխվել նախորդ տարի` «Բարսելոնա»-ից: Transfermarkt մասնագիտացված ինտերնետ-պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 13 մլն եվրո:






































