Արգենտինայի ազգային հավաքականի ու կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին «Բարսելոնա»-«Օսասունա» խաղից հետո խոսել է հանդիպման մասին:
«Շատ կարևոր է, որ հաղթական արդյունքի հասանք: Մենք պետք է շարունակենք հաղթել: Մենք գիտակցում էինք, որ նրանց հետ խաղը բարդ է լինելու, բայց, բարեբախտաբար, կարողացանք հաղթական արդյունքի հասնել: Տիտոն մեզ ամեն ինչ ասել էր խաղից առաջ»,- ասել է Մեսսին:








































