WBC վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն Մանուել Չարի հետ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք մենամարտից առաջ հայտնել է իր կարծիքը.
«Ես կօգտվեմ Չարի սխալներից և դրանք կօգտագործեմ իր դեմ։ Հնարավոր է՝ նա ֆիզիկապես ուժեղ է ինձնից, բայց նրա ինքնագնահատականը չափից դուրս բարձր է, ինչը երևում է նրա պահվածքից։
Ես հարգում եմ իմ հակառակորդներին։ Վստահ եմ, որ դիտարժան մենամարտ է լինելու։ Չարը երբեք չի ընկել ռինգում. իմ գլխավոր նպատակը նրան նոկաուտի ենթարկելն է։