Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, ով հանդես էր գալիս «Փյունիկ»-ում, պայմանագիր է ստորագրել Կրասնոդարի «Կուբան»-ի հետ: Այդ մասին է տեղեկացնում «Փյունիկ»-ի մամլո ծառայությունը:
Մանոյանը երեք տարի ժամկետով պայմանագիր է ստորագրել ռուսաստանյան ակումբի հետ: Գործարքի այլ մանրամասներ չեն հրապարակվում:
«Կուբան»-ի կազմում Դավիթը Հայաստանի հավաքականի երրորդ ֆուտբոլիստն է: «Այաքս»-ի հարձակվող Արազ Օզբիլիսն առաջիկա օրերին նույնպես Կրասնոդարի ակումբ կտեղափոխվի, որտեղ հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի ռմբարկու Մարկոս Պիզելին:









































