«Ռեալ»-ի կիսապաշտպան Նուրի Շահինը 1 տարի վարձավճարով հանդես կգա Լոնդոնի «Արսենալ»-ում: «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ֆուտբոլիստի տեղափոխության հարցում արգելքներ չի առաջացնի:
«Շահինը երիտասարդ է և կցանկանար հանդես գալ բոլոր խաղերում: Մենք չենք կարող ապահովել դա, քանի որ թիմում ունենք Ալոնսո, Խեդիրա, Լաս, Գրաներո, Օզիլ:
Եթե Շահինը որոշում կայացնի մնալ «Ռեալ»-ում և պայքարել թիմի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար, ես դեմ չեմ լինի: Արգելք չեմ հանդիսանա նաև նրա` «արքայական ակումբ»-ը լքելու որոշման դեպքում, քանի որ Շահինը կարող է խաղալ հիմնական կազմում և բարելավել խաղային որակները»,- հայտնել է Մոուրինյոն:








































