Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

«Արսենալ»-«Բարսելոնա»` Չեմպիոնների լիգայի ամենասպասված հանդիպումներից մեկը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ևս երկու հանդիպումներ կկայանան այսօր: Անշուշտ, հայ ֆուտբոլասերին ավելի շատ հետաքրքրում է «Շախտյոր»-ի մասնակցությամբ խաղը, որտեղ հանդես է գալիս Հենրիկ Մխիթարյանը, բայց այս փուլի և ամենայն հավանականությամբ Չեմպիոնների լիգայի ընթացիկ ամբողջ խաղարկության կենտրոնական դիմակայությունը «Արսենալ»-«Բարսելոնա»-ն է:

Այս թիմերը միմյանց հանդիպել են 5 անգամ և բոլոր դեպքերում Չեմպիոնների լիգայի շրջանակներում` 1999/00 մրցաշրջանի առաջին խմբային փուլ. «Բարսելոնա»-«Արսենալ»` 1:1, «Արսենալ»- «Բարսելոնա»` 2:4: 2005/06 մրցաշրջանի եզրափակիչ. «Բարսելոնա»-«Արսենալ»` 2:1: 2009/10 մրցաշրջանի քառորդ եզրափակիչ. «Արսենալ»- «Բարսելոնա»` 2:2, «Բարսելոնա»-«Արսենալ»` 4:1:

Թիմերն իրենց առաջնություններում.
«Արսենալ»-ն Անգլիայի ընթացիկ առաջնությունում ընթանում է երկրորդ հորիզոնականում և երրորդ տեղում ընթացող «Մանչեսթր Սիթի»-ին ոչ միայն գերազանցում է 4 միավորով, այլև մեկ խաղ պակաս է անցկացրել: Վերջին 12 հանդիպումներում պարտվել է միայն առաջատար «Մանչեսթր Յունայթեդ»-ին:

Իսպանայի առաջնությունում «Բարսելոնա»-ն ընդամենը մեկ մրցակից ունի` Մադրիդի «Ռեալ»-ը, այն էլ վերապահումով. կատալոնացիները 5 միավորով գերազանցում են երկրորդ տեղում ընթացող «արքայական» ակումբին: Անցկացրած 23 հանդիպումներում ընդամենը 1 պարտություն է կրել. 16 հանդիպումներից բաղկացած ռեկորդային հաղթական սերիան միայն վերջին տուրում «Սպորտինգ Խիխոն»-ի հետ խաղացած ոչ-ոքիով ընդհատվեց:

Մարզիչների խոսքը.
Արսեն Վենգեր. «Մենք տրամադրված ենք բոլորին ցուցադրել, որ արդեն բոլորովին այլ թիմ ենք: «Բարսելոնա»-ն աշխարհի ուժեղագույն ակումբն է, և եթե հաջողվի անցնել նրանց արգելքը, ապա հրաշալի հնարավորություն կունենանք ամբողջ մրցաշարը հաղթելու: Նախորդ տարի նրանք մեզնից ուժեղ էին, բայց հավատում եմ իմ խաղացողներին, նրանք 100 տոկոսով պատրաստ են այս դիմակայությանը: Մենք վստահ ենք մեր ուժերին և ի տարբերություն մյուս տարիների գրեթե բոլոր խաղացողներն իրենց լավագույն մարզավիճակում են ներկայանալու այս հանդիպմանը»:

Պեպ Գվարդիոլա. «Դժվար թե այս հանդիպումը հեշտ լինի մեզ համար: Ինձ դուր է գալիս «Արսենալ»-ը, բայց ես չեմ սիրում նրանց դեմ խաղալ: Մեզ չափազանց բարդ հանդիպում է սպասվում Լոնդոնում, հնարավոր է ամենաբարդն այս մրցաշրջանում»:

Թիմերի նախնական կազմերն ունեն հետևյալ տեսքը.
Արսենալ` Շեսնի, Էբուե, Ջուռու, Կոսելնի, Կլիշի, Սոնգ, Ուիլշաեր, Ուոլքոթ, Ֆաբրեգաս, Արշավին, վան Պերսի:
«Բարսելոնա»` Վալդես, Ալվեշ, Պիկե, Աբիդալ, Մակսվել, Բուսկես, Չավի, Ինիեստա, Պեդրո, Մեսսի, Վիլյա:

Խաղերի ուղիղ հեռարձակումը օնլայն ռեժիմով կարող եք դիտել «Առաջին լրատվականում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում