Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանի 81 տոկոսը. Հայաստանցի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները

Տրանսֆերային շուկան ուսումնասիրող հեղինակավոր պարբերականների վարկածով՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այս պահին գնահատված է 43 միլիոն եվրո: Այդ 43 միլիոն եվրոն ներառում է ազգային թիմի թեկնածու 25 ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Նշենք, որ անցյալ տարի հավաքականի ընդհանուր արժեքը մոտ 47 հազար եվրո էր:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը փոփոխության չի ենթարկել և շարունակում է կազմել 35 միլիոն եվրո: Փաստորեն, արժեքային տեսանկյունից Մխիթարյանի տրանսֆերը կազմում է Հայաստանի հավաքականի 81 տոկոսը:

Փորձագետները, գնահատելով Հայաստանի հավաքականը, հաշվի չեն առել Շվեդիայի «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերային արժեքը: Ինչպես վերջերս հայտարարել էր մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ Մովսիսյանին նորից կտեսնենք Հայաստանի մարզաշապիկով, եթե բավարար մարզավիճակում լինի: Ուստի մեր հավաքականի ընդհանուր արժեքին կարելի է ավելացնել նաև Մովսիսյանի տրանսֆերային գինը, որը կազմում է երկու միլիոն եվրո:

Նշենք, որ Մովսիսյանը Մխիթարյանից հետո հայաստանցի երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստն է: Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակից» ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» էր տեղափոխվել 3 միլիոն եվրոյով: Այս հաշվարկում երրորդ հորիզոնականում էր պորտուգալական «Մարիտիմուի» հարձակվող Գևորգ Ղազարյանը: Ամիսներ առաջ մեր ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում էր մեկ միլիոն եվրո: Վնասվածքի պատճառով տևական ժամանակ ելույթ չունենալու հետևանքով Ղազարյանի տրանսֆերն այս պահին գնահատված է 750 հազար եվրո:

Այս պահին Յուրա Մովսիսյանին հաջորդում է Հայաստանի հավաքականի նորեկ, արգենտինական «Ատլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 850 հազար եվրո: Վերջին ամիսներին Բալեկյանի տրանսֆերն ավելացել է 50 հազար եվրոյով:

Ամենաթանկ հայաստանցի ֆուտբոլիստների հաշվարկում այս պահին չորրորդ հորիզոնականը Գևորգ Ղազարյանի հետ կիսում է մակեդոնական «Վարդարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: Նրա տրանսֆերային արժեքը ևս կազմում է 750 հազար եվրո: 6-րդ տեղում էլ մեր հավաքականի պաշտպանության առաջատար Վարազդատ Հարոյանն է, որը ելույթ է ունենում Եկատերինբուրգի «Ուրալում»: Հարոյանի տրանսֆերային արժեքը կազմում է 700 հազար:

Մոտ երկու անգամ նվազել է Տիրասպոլի «Շերիֆի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի տրանսֆերային գինը՝ հասնելով 650 եվրոյի: Հիշեցնենք, որ Օզբիլիսի տրանսֆերը պատկանում է Ստամբուլի «Բեշիկթաշին», իսկ մոլդովական թիմում մեր ֆուտբոլիստը ելույթ է ունենում վարձակալության հիմունքներով: Այս պահին Օզբիլիսը միայն 7-րդ տեղում է գտնվում:

8-րդ հորիզոնականում է մեր հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը ներկայացնում է «Վարդարը»: Այս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 600 հազար եվրո է: Վերջին շրջանում, սակայն, Համբարձումյանը ելույթ չի ունենում «Վարդարի» կազմում, և հնարավոր է, որ նրա տրանսֆերի գինը նվազի: 9-րդ տեղում էլ Հայաստանի ազգային թիմի և Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող Յան Ռեգենսբուրգի հարձակվող Սարգիս Ադամյանն է: Վերջինիս տրանսֆերային արժեքն այժմ կազմում է կես միլիոն եվրո: Վերջին ամիսների համեմատ Ադամյանի տրանսֆերն աճել է 100 հազար եվրոյով:

Հայաստանի ազգային թիմի միանգամից 3 ֆուտբոլիստների՝ Ղազախստանի «Ժեստիսուի» կիսապաշտպաններ Կամո Հովհաննիսյանի և Էդգար Մալաքյանի, ինչպես նաև ուկրաինական «Վորսկլյաի» հարձակվող Գեղամ Ղադիմյանի տրանսֆերային արժեքը 400 հազար եվրո է: Նրանք եզրափակում են ամենաթանկ հայաստանցի ֆուտբոլիստների լավագույն տասնյակը: Վերջին շրջանում Ղադիմյանի տրանսֆերն աճել է միանգամից 200 հազար եվրոյով: Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքն էլ ավելացել է 50 հազար եվրոյով:

Հայաստանի հավաքականի մյուս ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը չի գերազանցում 300 հազար եվրոն: Մեր հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստներից, որոնք ներկայացնում են հայկական ակումբները, ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի «Փյունիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը: Այս տարվա մարտին նա առաջին անգամ էր հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, սակայն նախապատրաստական հավաքի ժամանակ վնասվածք էր ստացել:

«Փյունիկի» մեկ այլ ներկայացուցչի՝ Էրիկ Վարդանյանի տրանսֆերը գնահատված է 125 հազար եվրո: Վարդանյանն ու Ավետիսյանը Հայաստանի առաջնությունում հանդես եկող ամենահեռանկարային ֆուտբոլիստներն են: Ցանկալի է, որ նրանք հնարավորին չափ շուտ տեղափոխվեն կարգով ավելի բարձր թիմեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում