Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին այլևս չենք տեսնի խաղադաշտում ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածում: Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ առաջին խաղում:
Այս մասին գրում են բրիտանական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ նա բաց կաթողնի միայն Անգլիա Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Սաուհեմփոնի» հետ մրցավեճը: «Հետազոտությունից հետո վերականգնման ժամկետները հասան վեց շաբաթի»,- գրում է Mirror-ը: