Մարտի սկզբին Երևանում կմեկնարկի Fanclubs CUP 2018 ֆուտզալի սիրողական առաջնությունը: Այս անգամ մրցաշարին կմասնակցեն 24 թիմեր:
Նշենք, որ առաջնությունը կանցկացվի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ձևաչափով: 24 թիմերը կբաժնվեն 6 ենթախմբերի: Լավագույն արդյունք ցույց տված 16 թիմերը պայքարը կշարունակեն 1/8-րդ եզրափակում:
Մրցաշարի կազմակերպիչ Միքայել Հասրաթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի ևս հաղթող թիմը կստանա արժեքավոր մրցանակ:
Անցյալ տարի Fanclubs CUP 2017-ի հաղթողը ստացել էր ուղևորություն դեպի Վրաստանի ծովափնյա Քոբուլեթի քաղաք, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի:
Մրցաշարի նպատակն է մասսայականացնել ֆուտզալը, ինչպես նաև միավորել ֆուտբոլասերներին: