Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության յոթերորդ տուրի գլխավոր՝ Ռոբերտ Հովհաննիսյան-Արման Փաշիկյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Այժմ Հովհաննիսյանին հետապնդում է Հայկ Մարտիրոսյանը, որը զիջում է առաջատարին մեկ միավորով, բայց ունի մեկ չխաղացած պարտիա:
Յոթերորդ տուրի արդյունքները. Հայկ Մարտիրոսյան- Տիգրան Հարությունյան՝ 1:0, Սամվել Տեր-Սահակյան- Զավեն Անդրիասյան՝ 0:1, Ռոբերտ Հովհաննիսյան-Արման Փաշիկյան, Մանուել Պետրոսյան-Կարեն Գրիգորյան, Տիգրան Պետրոսյան-Հովհաննես Գաբուզյան, Շանթ Սարգսյանն ազատ էր: