Լոնդոնում ընթացող Chess Classic FIDE OPEN շախմատի մրցաշարի վերջին տուրից առաջ հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 7 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 8-րդ տուրում Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել իսրայելցի Տամիր Նաբաթիի հետ:
Այս պահին յոթ շախմատիստ, այդ թվում Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը, որը լրացուցիչ գործակիցներով երրորդն է, ունեն 6.5-ական միավոր: