Երեկ Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում շախմատի «Ծաղկաձոր Օփեն» միջազգային մրցաշարին ընդառաջ տեղի է ունեցել Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված բլիցի մրցաշար, որին մասնակցել է 200 շախմատիստ։
Կայացած 11 տուրի արդյունքում 4 մասնակից՝ Արման Փաշիկյանը, Սերգեյ Ժիգալկոն, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Ռինատ Ջումաբաևը վաստակել են 9 միավոր, լրացուցիչ միավորներով, սակայն, 1-ին տեղը գրավել է Արման Փաշիկյանը, 2-րդը հորիզոնակաը Ժիգալկոն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռոբերտ Հովհաննիսյանը։