Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» չորրորդ փուլի չորրորդ տուրից հետո Լեւոն Արոնյանը 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հիշեցնենք, որ երեկ մեր շախմատիստը սպիտակ ֆիգուրներով առավելության հասավ հոլանդացի Անիշ Գիրիի նկատմամբ:
Այսօր կայանալիք 5-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի չինացի Դին Լիրենի հետ: Վերջինի հետ Արոնյանը մրցել էր այս տարի կայացած աշխարհի գավաթի խաղարկության եզրափակում: