Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հրաշագործ Ռուբեն Հայրապետյանը. Ի՞նչ է փոխվել Հայաստանի ազգային հավաքականում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 4 օրվա ընթացքում երկու հաղթանակ տարավ: Գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն իսկ խոսում է Ազգերի լիգայում դրված նպատակների մասին: Երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ եկած ֆան ակումբի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, երկրորդ խաղակեսում սկսեցին ակտիվ կերպով երկրպագել Հայաստանի հավաքականին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստան-Բելառուս հանդիպման ժամանակ նույն երկրպագուները ի նշան բողոքի լռեցին, ինչպես նաև պարզեցին գործող համակարգը քննադատող պաստառներ:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին սպասարկող սպորտային կայքերն ուղղակի ցնծում են Հայաստանի հավաքականի և Արթուր Պետրոսյանի հաջողություններով: Ու եթե հավատանք առկա մեկնաբանություններին, կստացվի, որ Ռուբեն Հայրապետայնը հրաշագործ է, որը չորս օրում ոտքի կանգնեցրեց Հայաստանի ազգային թիմը: Իրականում թե ինչպես և ինչպիսի խաղով Հայաստանը հաղթեց Բելառուսին և Կիպրոսին՝ թողնում են առանց մեկնաբանության:

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի տապալումից հետո ֆուտբոլասերները անհամբեր սպասում էին ձախողման գլխավոր պատասխանատու Ռուբեն Հայրապետյանի հրաժարականին: Հրաժարականի փոխարեն՝ ՀՖՖ-ն հայտարարեց ազգային թիմի ընկերական հանդիպումներ անցկացնելու մասին, ասել է թե՝ «արջն էր պակասում, նա էլ «պառախոդով» եկավ»: Ռուբեն Հայրապետյանն այս կերպ հասկացնել տվեց, որ ամենևին չի պատրաստվում իր վրա վերցնել տապալման պատասխանատվությունը:

Այս տարվա հոկտեմբերի 12-ին «Առաջին լրատվական»-ի «Ռուբեն Հայրապետյանի մեսիջը, կամ՝ ինչու են Բելառուսի հավաքականին հրավիրել Երևան» հոդվածում մասնավորապես հիշատակվել էր. «Բելառուսի հետ ընկերական հանդիպման մասին հայտարարությունից հետո որոշ ֆուտբոլասերներ շտապել են կարծիք հայտնել, որ այդ հանդիպումը պայմանավորված է լինելու: Ավելի ստույգ՝ ՀՖՖ նախագահը, ֆուտբոլային լեզվով, «առել» է այս խաղը: Ըստ սցենարի՝ Հայաստանի հավաքականը կհաղթի, որից հետո կհայտարարվի, որ վերջապես Հայաստանի հավաքականը ոտքի կանգնեց, և լուրջ քայլեր են ձեռնարկվելու առաջիկայում Եվրոպայի առաջնության ընտրական փուլում և Ազգերի Լիգայի խաղարկությունում հաջողության հասնելու համար: Բացի Բելառուսից, հավանական է, որ մեր հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնի և տպավորիչ հաղթանակ տանի: Բացի այն, որ Ռուբեն Հայրապետյանը մտադիր չէ հեռանալ, նա չի ցանկանում աշխատանքից ազատել ազգային թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին»:

Հոդվածի հրապարակման օրը դեռևս հայտնի չէր, որ Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու նաև Կիպրոսի ընտրանու հետ: Առկա իրավիճակում նման զարգացումները ոչ միայն զավեշտալի են, այլև ծիծաղ են առաջացնում: Ցավալին այն է, որ թե՛ ֆուտբոլասերները, թե՛ ֆուտբոլին մոտ կանգնած մարդիկ չեն համարձակվում պահանջել Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: Ֆուտբոլասերները թերևս բոյկոտեցին Հայաստանի ազգային հավաքականի վերջին ներկայացումները, ասել է թե՝ հասարակությունը շատ լավ հասկանում է, թե իրականում ինչ է կատարվում, բայց…

Անտարբերության ու անպատժելիության պայմաններում ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է իր «գործը» և շարունակելու է այնքան ժամանակ՝ մինչև ֆուտբոլը ուղղակի փոշիանա: Կրկին անգամ հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ 2018 թվականի աշխարհի առաջնությունում մեր հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա: Իսկ ձախողում նշանակում է չտիրանալ եզրափակիչ փուլի ուղեգրին:

Մեր հավաքականի վերջին ձախողումներից հետո շատերն են հիշատակում Ռուբեն Հայրապետյանի խոսքերը: «Եթե չստացվի, ես հեռանալու եմ: Ես գնում եմ: Երբ եմ ասել, թե այս շրջափուլը չեղավ՝ ես կգնամ: Ես ստախոս չեմ: Ես իմ խոսքը պահում եմ. եթե չկարողացա կարգավորել, գնալու եմ: Հայկական առաջնությունում տոտալիզատոր է մտել, եթե չկարողանամ վերացնել, գնալու եմ: Եթե անկարգապահությունը չկարողանամ վերացնել, գնալու եմ: Հաճույքով կգնամ, ուղղակի հիմա թասիբի են գցել, դրա համար չեմ գնում»,- ասել էր Հայրապետյանը:

Այսքանից հետո հավաքականի վերակենդանանալու ու փայլուն խաղի մասին բարձրաձայնելը նշանակում է ևս մեկ ընտրական փուլ խայտառակվել և ձախողվել: Իսկ թե մի քանի օրում ի՞նչ է փոխվել Հայաստանի ազգային հավաքականում՝ գիտեն միայն փայլուն ելույթներից ոգևորվածները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում