Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Ադրբեջանի հավաքականի Կայզերսլաուտերնում 5:1 հաշվով զիջել է աշխարհի չեմպիոն Գերմանիային: Հարևան երկրի հավաքականի հարձակվող Ռամիլ Շեյդաևի գոլը ոչ միանշանակ արձագանք է ստացել:
Մասնավորապես, գոլի դրվագում Գերմանիայի պաշտպան Շկոդրան Մուստաֆին ադրբեջանցի հարձակվողի մոտ վազելիս ձգելով մկանը ցած է ընկել, իսկ Շեյդաևը գնդակը դաշտի սահմաններից դուրս հանելու փոխարեն առաջ է շարժվել և գրավել դարպասը: Հանդիպման ընթացքում երկրպագուները Շեյդաևին հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցրել անվանելով նրան անբարոյական:
«Ինձ թվաց Մուստաֆին ուղղակի սայթաքեց: Եթե իմանայի որ վնասվածք է ստացել գնդակը դուրս կհանեի»,- խաղից հետո ասել է Շեյդաևը: