Հայաստանցի բռնքցամարտիկներ Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանն ու Գոռ Երիցյանը բավական հաջող են ելույթ ունենում պրոֆեսիոնալ ռինգում: Punchboxing-ի մրցումներում վերոնշյալ մարզիկները առավելության են հասել ուկրաինացի մրցակիցների նկատմամբ:
Ի դեպ, Ավագյանը մրցակցին նոկաուտի է ենթարկել 3-րդ, Երիցյանը՝ 5-րդ, իսկ Աբգարյանը 6-րդ ռաունդում:
Պրոֆեսիոնալ ռինգում Նարեկ Աբգարյանը տարել է 6, Գոռ Երիցյանը՝ 3, իսկ Արամ Ավագյանը 5 հաղթանակ: