Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլային մելոդրամա. Մխիթարյանը կխաղա լեգենդի դիրքում, լեգենդի դեմ

«Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն խաղացողներից է: Վստահ եմ, որ մարզադաշտը բուռն կերպով կընդունի լեգենդին: Ուեյնն արժանի է դրան: Նա ուշադրության կենտրոնում կլինի թե՛ խաղից առաջ, թե՛ խաղից հետո և թե՛ խաղի ժամանակ»,- Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Էվերտոնի» հետ մրցավեճից առաջ ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Ամռանը «Յունայթեդի» բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Ուեյն Ռունին, հեռացավ՝ պայմանագիր կնքելով «Էվերտոնի» հետ, և վաղը հայտնի ֆուտբոլիստը կվերադառնա «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտ: «Յունայթեդում» Ռունին խաղացել է 13 տարի՝ դառնալով 253 գոլի հեղինակ: Երբ անցյալ տարի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», հպարտության զգացում ունեինք, որ մեր ֆուտբոլիստը խաղալու է կենդանի լեգենդի կողքին: Մխիթարյանի՝ Անգլիա տեղափոխվելուց ընդամենը մեկ տարի անց լեգենդը հեռացավ:

Վերջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդում» ենթահարձակվողի՝ 10 համարի դիրքում խաղում է Մխիթարյանը: Նշենք, որ Ռունին «Յունայթեդի» այն բացառիկ խաղացողներից էր, որ չէր զլանում օգնել, քաջալերել Մխիթարյանին: Հարցազրույցներից մեկում Մխիթարյանը նշել էր, որ Ռունին առանձնակի վերաբերմունք է ցույց տալիս թիմի նորեկներին, սովորեցնում ֆուտբոլային կարևոր դետալներ: Ռունին գիտակցում էր, որ Մխիթարյանը հավակնում է իրեն դուրս թողնել մեկնարկային կազմից: Ֆուտբոլային բարձր պրոֆեսիոնալիզմն ու մարդկային բարձր որակները Ռունիին օգնեցին պատվով հեռանալ «Յունայթեդից», հեռանալ որպես լեգենդ:

Ու հիմա Մխիթարյանը, ըստ ամենայնի՝ Ռունիի խաղային դիրքում, կխաղա կենդանի լեգենդի դեմ: Անգլիացի շատ վերլուծաբաններ, ֆուտբոլիստներ, երկրպագուներ այն կարծիքին են, որ հենց Մխիթարյանը վերջ դրեց Ռունիի կարիերային «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ինչևէ, վաղը կայանալիք մրցավեճում մեծ կլինի Մխիթարյանի դերը: Վնասվածքի պատճառով «Էվերտոնի» դեմ մրցավեճը բաց կթողնի կենտրոնական կիսապաշտպան Պոլ Պոգբան: Նրա հավանական փոխարինողներն են Անդեր Էրերան և Մարուան Ֆելաինին: Չի բացառվում, որ վաղը կենտրոնում տեսնենք նաև թիմի ավագ Մայքլ Կարիկին:

Ինչ խոսք, Պոգբայի բացակայությունը մեծ կորուստ է «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Այդուհանդերձ, Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի բացակայության պարագայում ազատ տեղաշարժվելու հնարավորություն է ստանում Մխիթարյանը, ինչի արդյունքում «Յունայթեդի» գրոհներն ավելի արագ և դինամիկ ընթացք են ստանում: Ապացույցը Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի «Բազելի» հետ հանդիպումն էր: Առաջին կեսում Պոգբայի՝ խաղադաշտը լքելուց հետո դաշտի կենտրոնական հատվածում խաղն իր վրա վերցրեց հայ ֆուտբոլիստը՝ նպաստելով «Յունայթեդի» արագ և արդյունավետ խաղին:

Այդուհանդերձ, հաշվի առնելով այն, որ «Մանչեսթեր Յունայթեդը» խաղալու է սեփական հարկի տակ, պետք չէ բացառել, որ Մոուրինյոն կպայքարի 4-3-3 խաղային դասավորությամբ: Այս պարագայում կենտրոնական հարձակվողի դիրքում կլինի Լուկակուն, իսկ եզրերից կգործեն Մխիթարյանը և հավանաբար Մարկուս Ռեշֆորդը: Կիսապաշտպանության կենտրոնում էլ կխաղան Ֆելաինին, Էրերան, իսկ հենակետայինի դիրքում կլինի Մատիչը:

Նշենք, որ Անգլիայում պինդ թիմի համբավ ունեցող «Էվերտոնն» ընթացիկ առաջնությունում այնքան էլ հաջող չի մեկնարկել: 4 հանդիպումներում «Էվերտոնը» մեկ հաղթանակ է տարել, մեկ հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել երկու պարտություն: «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցն այս պահին 16-րդ հորիզոնականում է գտնվում: Անցյալ տարի Էվերտոնը Պրեմիեր լիգան ավարտել էր «Մանչեսթեր Յունայթեդի» հարևանությամբ՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: «Էվերտոնն» անհաջող է մեկնարկել նաև Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում: Առաջին մրցավեճում անգլիական թիմը հյուրընկալվելիս 3:0 հաշվով զիջել է իտալական «Ատլանտային»:

Բուքմեյքերական ընկերությունները վաղվա խաղում բացահայտ ֆավորիտ են համարում «Յունայթեդին»՝ վերջինիս հաղթանակը գնահատալով 1.35 գործակցով: Ոչ-ոքիի համար սահմանված է 5, իսկ «Էվերտոնի» հաղթանակի համար՝ 9.2 գործակից: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Էվերտոն» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 19-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում