Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյան. Ես ուզում եմ խաղալ 10 համարի դիրքում, իսկ Մոուրինյոն…

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ զարմացած է, թե ինչպես է «Չելսին» համաձայնվել առանցքային Նեմենա Մատիչին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»: Ի դեպ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իր հերթին համարում է, որ 29-ամյա ֆուտբոլիստի հեռանալը մեծ կորուստ է Լոնդոնյան ակումբի համար։ Մխիթարյանի խոսքով Մատիչի տրանսֆերը մեծ ձեռքբերում է:

«Իրականում զարմացած եմ, սակայն միևնույն ժամանակ շատ ուրախ եմ, որ «Մանչեսթերը ձեռք բերեց նրան։ Ուզում եմ նաև անդրադառնալ թիմի մյուս երկու նորեկներին՝ Վիկտոր Լինդելոֆին և Ռոմելու Լուկակուին: Նրանք շատ լավ խաղացողներ են, ավելին՝ նրանք տիպիկ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներ են»,- ասել է Մխիթարյանը։ Վերջինի համոզմամբ Մատիչը մեծ աշխատանք է կատարում դաշտում։ «Մատիչը փորձում է կոտրել բոլոր գրոհները, իսկ Լուկակուն խփում է իր գոլերը: Լինդելոֆն էլ արդեն իսկ կարողանում է ցույց տալ իր ուժերը պաշտպանության կենտրոնում։ Փաստ է, որ ակումբը լավ գործարքներ է կնքել: Նորեկները մեզ շատ կօգնեն»,- հավելել է Մխիթարյանը։

Մեր ֆուտբոլիստն անդրադարձել է նաև «Վեսթ Հեմի» հետ հանդիպմանը, որում գործեց ենթահարձակվողի դերում:
«Ես նախընտրում եմ խաղալ 10 համարի դիրքում, բայց եթե մարզիչը կարծում է, որ ես թիմին ավելի շատ օգուտ եմ բերում խաղալով եզրերում: Ամեն դեպքում հարգում եմ մարզչի կարծիքը: «Վեսթ-Հեմին» հաղթելը մեծ հաջողություն էր մեզ համար, քանզի հակառակորդը ուժեղ էր: Մրցաշրջանի սկիզբը հաջող էր, պետք է շարունակենք նույն կերպ», – ասել է Մխիթարյանը։

Նշենք, որ «Վեսթ Հեմի» հետ հանդիպումը 2006 թվականից հետո «Յունայթեդի» համար լավագույն մեկնարկն էր Պրեմիեր լիգայում: 11 տարի առաջ Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Յունայթեդը» 5:1 հաշվով ջախջախել էր «Ֆուլհեմին»։

«Որպես թիմի անդամ կարող եմ ասել, որ ակումբն ունեցել է հաջողություններ և կորուստներ, սակայն վերջին մի քանի տարիները «Յունայթեդի» համար անհաջող են եղել: Հուսով եմ, որ այս տարի մեր թիմը լուրջ հաջողություններ կունենա։ Մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի ակումբը տեղափոխվի այն մակարդակին, որը նախկինում եղել է: Դժվար է, բայց մենք կփորձենք ամեն ինչ անել»,- ասել է Մխիթարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում