Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

«Բարսելոնան», «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենտուսը» և Ռոնալդինյոն. որտեղ է Ադրբեջանը, և որտեղ ենք մենք

Տարիներ առաջ, երբ հայկական ֆուտբոլն այս աստիճան թշվառ վիճակում չէր, ազգային հավաքականի կամ թիմերի անհաջող ելույթների դեպքում, այդուամենայնիվ, մխիթարվում էինք, որ տարածաշրջանում մեզնից ավելի թույլ ֆուտբոլային երկիր էլ կա: Խոսքն Ադրբեջանի մասին էր, որ մի գլուխ ավելի ցածր էր Հայաստանից: Այսօր մխիթարվելու լիմիտը ևս սպառված է: Բացի այն, որ ադրբեջանական թիմերն ուղղակի փայլուն ելույթ են ունենում եվրագավաթների խաղարկություններում, այս երկրում կարելի է ասել՝ ֆանտաստիկ արագությամբ զարգանում է մանկապատանեկան ֆուտբոլը:

Օրեր առաջ «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչները, ինչպես նաև այդ թիմի ճանաչված ֆուտբոլիստներ ժամանել էին Բաքու: Այս քաղաքում երեք տարի առաջ բացվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ֆուտբոլի ուսումնարանը, և Անգլիայից ժամանած հյուրներն ուղղակի հիացած էին դպրոցի հաջողություններով: Այստեղ երեխաների հետ աշխատում են անգլիացի բարձրակագ մասնագետներ: Երեխաները նաև ուսանում են անգլերեն, որն անհրաժեշտ է ցանկացած ֆուտբոլիստին: Ամեն տարի ֆուտբոլի ուսումնարանի հինգ լավագույն սաները մեկնում են Մանչեսթեր և շարունակում մարզվել լեգենդար ակումբի մարզաբազայում:

2014 թվականից Բաքվում գործում է նաև «Բարսելոնայի» պաշտոնական ֆուտբոլի դպրոցը: Նույն տարի Ադրբեջանի մայրաքաղաքում ֆուտբոլի դպրոց էր հիմնել Իտալիայի ամենատիտղոսակիր «Յուվենտուս» ակումբը, իսկ դրանից մեկ տարի տարի առաջ Բաքվում ֆուտբոլի ակադեմիա էր բացել Մադրիդի «Ռեալը»: Այս տարվա մարտին էլ «Գաբալա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի հետ, ըստ որի աշխարհահռչակ ֆուտբոլիստը Բաքվում կբացի ֆուտբոլի ակադեմիա: Գործող ֆուտբոլի դպրոցների ենթակառուցվածքների ու պայմանների մասին խոսելը, կարծում ենք, ավելորդ է:

Բնական է, որ տիտղոսակիր այս թիմերն ակադեմիաներ հիմնել են ադրբեջանական ընկերությունների, գործարարների և օլիգարխների ֆինանսական աջակցությամբ: Շատերը նորից կասեն, որ Ադրբեջանն ունի նավթ և հարուստ երկիր է: Հարուստ լինելն ու նավթը, սակայն, շատ քիչ է ֆուտբոլը զարգացնելու և լուրջ քայլեր կատարելու համար: Պարզապես հարևան երկրում թքած չունեն ֆուտբոլի վրա և գործարարները, օլիգարխները հնարավոր է և իշխանությունների հորդորով լուրջ ֆինանսական միջոցներ են ներդնում: Մեր օլիգարխները, սակայն, նույնիսկ նպատակահարմար չեն համարում հարկերը վճարել էլ, ուր մնաց մտածեն ֆուտբոլի զարգացման մասին:

Հայաստանի ազգային հավաքականի Առաջին հայկական ճակատ շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանն անդրադառնալով Եվրոպա լիգայի խաղարկությունում հայկական թիմերի «փառահեղ» տապալմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Եթե ամեն ինչ թողնես նույն ձև, երկար յոլա չենք կարողանա տանել: Առաջնության թիմերն ավելի են պակասելու. կտրուկ գործողություններ են պետք: Կփորձեմ մի քանի տարբերակ առաջարկել: Ամենավատը, երբ փորձում են ֆուտբոլի մասնագետները ստոպ անել՝ թե բա պատերազմական երկիր ենք, բա նորմալ ա, փողերը պետք ա բանակին գնա: Երբ ադրբեջանի օրինակն ես բերում՝ թե բա նավթ ունեն, երբ ասում ես՝ դու էլ ուրիշ բաներ ունես, ֆանատ օլիգարխներ ունես, որոնց բուքմեյքերներում խաղացացի 30%-ը ֆուտբոլային ակումբի բյուջեի չափ ա կազմում: Սկսվում ա արդեն՝ Մխիթարյան, Հայաստանի հավաքական..․ Եթե 5-7 տարի առաջ մեր ու ադրբեջանական ֆուտբոլը նույն մակարդակի վրա էր, հիմա ադրբեջանական ֆուտբոլը բացահայտ մեր ֆուտբոլից մեկ գլուխ բարձր է: Ադրբեջանական «Ինտերը» համարյա սաղ ադրբեջանցի ֆուտբոլիստներով, տանը, դուրսը ավիրում ա Սերբիայի 2-րդ թիմին, իսկ մեր առաջատար ակումբներից ֆուտբոլիստ են բերում սերբիայի 2-րդ լիգայից: Ադրբեջանական 2 ակումբները՝ տանը, դուրսը մենակ հաղթանակներ են տանում, իսկ մյուս 2 ակումբներն առաջնության բարձր վարկանիշի համար սկսելու են հաջորդ փուլից, մերոնք դե ինչքան ուժ ունեն, ումից հնարավոր ա ջախջախվում են»:

Իրավիճակն իսկապես ծայրահեղ ծանր է, և եթե չարվեն կտրուկ քայլեր՝ հայկական ֆուտբոլը վերջնականապես կխորտակվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում