Tuesday, 07 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ո՞ւմ աչքերին է թոզ փչում ՀՖՖ-ն. ո՞ւմ ջախջախեց Հայաստանը

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթանակով սկսեց 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը: Մեր ֆուտբոլիստները հյուրընկալվելիս 3:0 հաշվով առավելության հասան Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ:

Ինչ խոսք, հաղթանակը ոգևորություն և դրական լիցքեր է հաղորդում թե՛ ֆուտբոլիստներին և թե՛ երկրպագուներին: Ուրախալի է, որ ազգային հավաքականի՝ Մոնտենեգրոյից կրած խայտառակ պարտությունից հետո մեր երիտասարդական թիմը երեք միավոր վաստակեց, ինչի համար շնորհավորում ենք ֆուտբոլիստներին և գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանին:

Մեր հավաքականի հաղթանակը ՀՖՖ-ն որակել է ջախջախիչ: Մասնավորապես, ՀՖՖ-ի պաշտոնական կայքում Ջիբրալթար-Հայաստան հանդիպման մասին պատմող հոդվածը վերնագրված է՝ «Հայաստանի Մ-21 հավաքականը ջախջախեց Ջիբրալթարին»:

Ի՞նչ ասել է՝ ջախջախեց: 3:0 հաշվով հաղթանակը ջախջախի՞չ է: Ո՞ւմ է ջախջախել Հայաստանի հավաքականը: Սովորաբար ջախջախիչ են որակվում 5:0, 6:0 հաշվով տարած հաղթանակները: Ջախջախիչ կարելի է համարել, օրինակ, 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչում Իսպանիայի 4:0 հաշվով տարած հաղթանակը Իտալիայի նկատմամբ: Ջախջախիչ, քանզի մրցակիցները կարգով գրեթե հավասար էին, և իտալացիների ձախողումն իսկապես ջախջախիչ էր:

Հիմա եկեք հասկանանք՝ ում է ջախջախել Հայաստանի երիտասարդական հավաքականը: Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան ՈՒԵՖԱ-ի անդամ է դարձել 2013 թվականի մայիսին, իսկ ՖԻՖԱ-ի անդամ՝ 2016 թվականի մայիսին: Ջիբրալթարի երիտասարդական հավաքականն առաջին հանդիպումն անցկացրել է 6 օր առաջ՝ հունիսի 8-ին, ընտրական փուլի շրջանակներում 3:0 հաշվով զիջելով Ավստրիայի ընտրանուն: Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը երկրորդն էր Ջիբրալթարի երիտասարդական հավաքականի պատմության մեջ: Այս հավաքականի խաղացողների 80 տոկոսը Ջիբրալթարի կիսասիրողական թիմերը ներկայացնող երիտասարդներ և պատանիներ են:

Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են: Նման հավաքականի նկատմամբ պարզապես խոշոր հաշվով տարած հաղթանակը ջախջախիչ անվանելով՝ Ռուբեն Հայրապետյանի գլխավորած ՀՖՖ-ն, այսպես ասած, թոզ է փչում ֆուտբոլասերների աչքերին՝ փորձելով ցույց տալ, որ լավ հավաքական ունենք և նույնիսկ հաղթում ենք: Եթե ՀՖՖ-ի մասնագետների համար 3:0 հաշիվը ջախջախիչ է, ապա ինչո՞ւ էին նրանք Մոնտենեգրոյից կրած 4:1 հաշվով տապալումն ուղղակի որակել՝ «Հայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին»:

2016 թվականի հոկտեմբերին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում 0:5 ջախջախիչ հաշվով զիջեց Ռումինիային: Ջախջախիչ պարտության ավելի լավ օրինակ դժվար է պատկերացնել, սակայն ՀՖՖ-ն իր կայքում անդրադառնալով այս հանդիպմանը՝ նույնիսկ չէր նշել, որ մերոնք պարտվել են խոշոր հաշվով՝ հոդվածը վերնագրելով «Հայաստանի հավաքականը պարտվեց Ռումինիային»: Եթե ունեք պարտությունների և ջախջախումների չափորոշիչներ, ապա պահպանեք դրանք:

Ունենալով ավերված ֆուտբոլ և ֆուտբոլայի կառավարման բռնատիրական համակարգ՝ հաղթանակների նման որակավորումներն ուղղակի ծիծաղելի են: Ֆուտբոլասերներից շատերը հավանաբար չեն դիտել Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը: Հանդիպման ինտերնետային հեռարձակմանը հետևած ֆուտբոլասերները կհամաձայնեն, որ այդ հանդիպումը իրականում «անտիֆուտբոլ» էր:

«Սպասում էինք, որ դժվար խաղ է լինելու, քանի որ ուսումնասիրել էինք Ջիբրալթարի հավաքականին Ավստրիայի հետ խաղում։ Ամբողջ թիմով պաշտպանվում էին և ազատ գոտիներ չէին թողնում։ Ըստ այդմ, տղաներին ասել էինք, որ համբերատար լինեն, սպասեն հարմար պահերի և օգտվեն դրանցից։ Շատ լավ է, որ կարողացան արագ գոլ խփել և վստահ անցկացրին հանդիպումը։ Ինձ դուր եկավ, որ ամբողջ խաղի ընթացքում տղաները խաղացին անմնացորդ նվիրվածությամբ և կատարեցին իրենց աշխատանքը։ Ինձ համար դա ամենակարևորն է։ Իհարկե, սխալներ և բացթողումներ եղան, բայց դա ժամանակի հարց է, նոր թիմ է ստեղծվել, և ժամանակի ընթացքում այդ ամենը կուղղենք»,- խաղից հետո ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը:

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 31-ին՝ մրցակցի հարկի տակ մրցելով Ռուսաստանի հավաքականի հետ: Վերջինին 3:0 հաշվով հաղթելու դեպքում կարելի կլիներ ասել՝ մերոնք ջախջախեցին ռուսներին, քանզի այս հավաքականը կարգով մի քանի անգամ ավելի բարձր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում