Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Արոնյանը ոչնչացրեց աշխարհի չեմպիոններին և…

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess-2017 սուպերմրցաշարում, կարելի է ասել, ֆանտաստիկ շախմատ է ցուցադրում Լևոն Արոնյանը: Մեր գրոսմայստերը 6 պարտիաներից 2-ում հաղթել է և չորս անգամ կիսել միավորը:

Ըստ մասնագետների՝ այս մրցաշարում, որին մասնակցում է ողջ շախմատային էլիտան, հաղթողի կոչման պայքարում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավոր մրցակիցներն էին ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը և աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը: Արդեն երկրորդ տուրում Կրամնիկը, պարտության մատնելով Վիշվանաթան Անանդին, ստիպեց խոսել այն մասին, որ լավ մարզավիճակում է և իսկապես պատրաստ է ձեռնոց նետել նորվեգացի չեմպիոնին:

Արոնյանը կրկին անգամ ապացուցեց, որ աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկն է և սուպերմրցաշարերում հաղթողի կոչման իրական հավակնորդներից: Մասնագետների կողմից ֆավորիտներ համարվող գրոսմայստերները այսօր դժգույն և թույլ պարտիաներ են անցկացնում:

Նշենք, որ վերջին շրջանում բավական հաջող են հանդես գալիս ամերիկացի շախմատիստները: Այս մրցաշարին մասնակցում են ամերիկացի միանգամից երեք գրոսմայստերներ: Ինչևէ, 4-րդ տուրում Արոնյանը գեղեցիկ ոճով պարտության մատնեց աշխարհի գործող չեմպիոնին, իսկ 6-րդ տուրում էլ ցուցադրելով դասագրքային պարտիա՝ առավելության հասավ աշխարհի նախկին չեմպիոն Կրամնիկի նկատմամբ:

Մրցաշարը լուսաբանող ԶԼՄ-ները Կարլսենի նկատմամբ տարած Արոնյանի պարտիան որակել են ջախջախիչ, իսկ Կրամնիկի հետ պարտիան մեկնաբանել էին այս կերպ. «Արոնյանը ուղղակի շանս չտվեց Կրամնիկին»: Վերջինը Արոնյանի հետ պարտիայի սկզբնախաղը բավական հաջող սկսեց, և թվում էր, թե կզարգացնի հաջողությունը: Սակայն Արոնյանը ստեղծեց այնպիսի իրավիճակ, որ մրցակիցը ուղղակի խուճապի մատնվի և Թագուհիով սխալ քայլեր կատարի:

13-րդ քայլում Արոնյանը խաղաց Նավակ C1: Այս քայլը շատերը համարում են բացառիկ: Մասնավորապես, հայաստանցի գրոսմայստերի քողարկված քայլերից հետո արդեն 19-րդ քայլում պարզ դարձավ, որ Կրամնիկը Թագուհին տեղաշարժելու հնարավորություն գրեթե չունի:

Պարտիայի ավարտից հետո Արոնյանը խոստովանել է, որ հենց արդեն սկզբնախաղում նպատակ է ունեցել չեզոքացնել Կրամնիկի Թագուհուն: «Ես աչքաթող էի արել Թագուհուն և հանկարծ նկատեցի, որ մրցակիցս ուղղակի բռնել է կարևորագույն ֆիգուրը: Այսօր ես խաղի մեջ չէի: Ցանկացածի մոտ էլ պատահում են նման ձախողումներ»,- Արոնյանի հետ մրցավեճից հետ հայտարարել է Կրամնիկը:

Ռուս լրագրողներից մեկը կարծիք է հայտնել, որ 16-րդ քայլում աշխարհի նախկին չեմպիոնի հայելային պատասխանը վճռորոշ նշանակություն է ունեցել: Ավելի ստույգ այս քայլից հետո է Արոնյանը տակտիկական լուրջ առավելություն ստացել: Այս դիտարկմանը համաձայն չլինելով՝ Արոնյանը բավական կոշտ պատասխան է տվել. «Հարցն ամենևին տեղին չէր: Ես չեմ հասկանում՝ խնդիրնե՞ր եք փնտում: Խնդրում եմ, սադրիչ հարցել չտալ, և մի փորձեք հունից հանել ինձ»:

Այս պահին Արոնյանը ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ 4 միավորով կիսում է առաջին հորիզոնականը: Նշենք, որ լրացուցիչ ցուցանիշներով Նակամուրան այս պահին առավելություն ունի և համարվում է առաջատար: Մագնուս Կարլսենը 6-րդ տուրից հետո վաստակել է ընդամենը 2.5 միավոր, ինչը չափազանց ցածր արդյունք է աշխարհի չեմպիոնի համար: Նորվեգացի գրոսմայստերը գործնականում կորցրել է սուպերմրցաշարի հաղթողի կոչման համար պայքարելու հնարավորությունը:

Վաղը կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սև ֆիգուրներով մրցելու է Կարյակինի հետ: Այս պարտիան հնարավոր է՝ բեկումնային լինի մրցանակային տեղերի համար պայքարում: Մասնավորապես, հաղթանակ տանելու դեպքում Լևոն Արոնյանը լուրջ հայտ կներկայացնի հաղթողի կոչումը նվաճելու: 8-րդ տուրում հայաստանցի գրոսմայստերը խաղալու է Վիշվանաթան Անանդի, իսկ վերջին 9-րդ տուրում՝ Ուեսլի Սոյի հետ: 7-րդ տուրում Նակամուրան մրցելու է Անանդի հետ: Ինչ վերաբերում է Սերգեյ Կարյակինին, ապա նա այս պահին 3 միավորով Կրամնիկի, հոլանդացի Անիշ Գիրիի և ամերիկացի Ուեսլի Սոյի հետ կիսում է 3-6-րդ հորիզոնականները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում