Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ինչու Մխիթարյանը պետք է վերցներ թալանչի և հանցավոր իշխանության մեդալը

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հանրապետության տոնի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի և Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացնելու համար:

Նշենք, որ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած առաջին ֆուտբոլիստն է, որ արժանանում է նման պարգևի: Սպասվածի համաձայն՝ մեր հավաքականի ավագի՝ Սերժ Սարգսյանից մեդալ ստանալը ոչ միանշանակ արձագանքի արժանացավ: Մասնավորապես, ազգաբնակչության մի մասի պնդմամբ՝ Մխիթարյանը չպետք է վերցներ թալանչի և հանցագործ իշխանության պարգեևը: Հենրիխ Մխիթարյանը, դառնալով հայկական ֆուտբոլի սիմվոլը և լինելով աշխարհում ամենաճանաչված ու սիրված հայերից մեկը, չէր գնահատվել թերևս ՀՀ իշխանությունների կողմից: Որքան էլ ցավալի է, հասարակության գերակշռող մասը տարիներ շարունակ մեր իշխանությանը և մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանին համարում է արատավոր, կոռումպացված և քրեականացված մի տարր: Արատավոր իշխանության հետ համագործակցող կամ առնչվող կառույցները, ուժերը, անձինք ազգաբնակչության մի հատվածի կողմից քննադատության են արժանանում, երբեմն նաև՝ քարկոծվում:

Մեր ժողովրդի մի հատվածը այդպես էլ չի կարողանում ընկալել, որ Մխիթարայանը իրականում վերցրեց ոչ թե Սերժ Սարգսյանի կամ արատավոր իշխանության, այլ պետության մեդալը: Հայաստանի հավաքականի ավագը վերցրեց հայաստանցի միլիոնավոր երկրպագուների մեդալը: Եթե չլիներ ֆուտբոլասերների հսկայական աջակցությունը, ուշադրությունը Մխիթարյանի հանդեպ, ապա դժվար թե Սերժ Սարգսյանը հանձներ նրան այդ պարգևը: Հայաստանի ներկայիս նախագահը ընդամենը ներկայացուցիչն է պետության: Պետություն, որը Մխիթարյանի շնորհիվ ճանաչելի դարձավ աշխարհում:

Ֆուտբոլը և ֆուտբոլիստները այսօր շատ երկրների այցեքարտն են աշխարհում: Շնորհիվ Դիդյե Դրոգբայի և էլի մի շարք ֆուտբոլիստների Եվրոպայում, ինչու չէ՝ նաև Հայաստանում շատերը տեղեկացան, որ գոյություն ունի Կոտ դ՝Իվուարի պես երկիր: Լեգենդար Ջորջ Վեայի շնորհիվ միլիոնավոր մարդիկ տեղեկացան Լիբերիայի մասին:

Մխիթարյանին ստացած պարգևի կապակցությամբ անմիջապես շնորհավորել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ, Եվրոպայի լավագույն կիսապաշտպաններից մեկը՝ Պոլ Պոգբան: Վերջինիս այս քայլը միայն բավական է, որպեսզի ողջ Եվրոպայի ֆուտբոլային հասարակությունը կրկին անգամ խոսի Մխիթարյանի և Հայաստանի մասին: Խոսի, որ աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստը գնահատված է նաև իր հայրենիքում:

Այն մարդիկ, ովքեր դժգոհում են, որ Մխիթարյանը Սերժ Սարգսյանի կողմից տրված մեդալը վերցրեց, նույն տրամաբանության համաձայն՝ պետք է դժգոհ լինեն, որ մեծագույն ֆուտբոլիստը խաղում է մի երկրի հավաքականում, որը գլխավորում է հանցավոր իշխանությունը: Ազգային հավաքականը և հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստները մեղավոր չեն, որ երկրի իշխանությունները վատն են: Ավելին, ցանկացած պարագայում ազգային հավաքականի ֆուտբոլիստները պետք է անեն ամեն ինչ երկրի պատիվը բարձր պահելու համար:

Ինչևէ, պաշտոնական արարողությունից հետո հարցին, թե ինչ է իրեն ասել նախագահը մեդալը հանձնելիս, Մխիթարյանը պատասխանել է, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանն աշխարհում լավագույն կերպով ներկայացնելու համար և շնորհավորել է մեդալը ստանալու կապակցությամբ: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Մխիթարյանն անդրադարձել է նաև Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղից հետո Հայաստանի դրոշը խաղադաշտում բարձրացնելուն: Նա ընդգծել է, որ հայկական Եռագույնը բարձրացնելը յուրաքանչյուրի պարտականությունն է: «Ինձ համար միշտ պատիվ է տարբեր վայրերում բարձրացնել Հայաստանի դրոշը: Այդ գաղափարը ես վաղուց էի ցանկանում իրագործել, և ի վերջո ստացվեց, քանի որ մենք կարողացանք հաղթել Եվրոպայի լիգայում»,- նշել է Մխիթարյանը:

Նա երեկ այցելել է նաև Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մխիթարյանը առաջիկա օրերին Հայաստանի ազգային հավաքականի կազմում կսկսի նախապատրաստվել հունիսի 4-ին Երևանում կայանալիք Սենտ Քիթս և Նևիսի դեմ ընկերական և հունիսի 10-ին Պոդգորիցայում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում