Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նվաճեց գավաթը. Մխիթարյանի ֆանտաստիկ գոլի պատմական նշանակությունը

Պատմության ընթացքում առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նվաճեց Եվրոպա լիգայի խաղարկության գավաթը: Նվաճեց շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի, ով առաջին հայաստանցի ֆուտբոլիստն է, որը մասնակցելով իր նշանակությամբ Եվրոպայում երկրորդ կարեւոր մրցաշարի եզրափակչին աչքի ընկավ նաեւ հեղինակած տպավորիչ գոլով: Առաջին կեսում Պոգբայի խփած գնդակից հետո «Յունայթեդը զիջել էր նախաձեռնությունը եւ թվում էր թե հոլանդական ակումբը կհավասարեցնի հաշիվը: Երկրորդ կեսի արդեն երրորդ րոպեին Մխիթարյանը ֆանտաստիկ հարվածով վճռեց հանդիպման ելքը: Համաձայնվեք, որ եթե մեր ֆուտբոլիստը չգրավեր մրցակցի դարպասը ապա անգլիական ակումբը կկանգներ դժվարությունների առջեւ քանզի «Այաքսը» գործում էր մոտիվացված եւ սուր: Սպասվածի համաձայն մեր հավաքականի ավագը խաղաց ձախ կիսապաշտպանի դիրքում կատարելով հսկայական աշխատանք:

Կրկին անգամ համոզվեցինք, որ Մխիթարյանը, հատկապես, հաջող է համագործացում Մատային եւ Պոգբայի հետ: Խաղային այս եռյակը, ըստ էության, դարձավ Մոուրինյոյի հաղթաթուղթը եզրափակիչ մրցավեճում: Նկատենք նաեւ, որ «Այաքս»-ի դեմ Մխիթարյանը խաղաց եւ որպես պաշտպան եւ որպես կիսապաշտպան եւ որպես հարձակվող: Հայ ֆուտբոլիստը «Յունայթեդ»-ին պարգեւեց տիտղոս, ինչպես նաեւ Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի ուղեգիր: Մեր ֆուտբոլիստի կողմից սա մեծ նվեր էր նաեւ Անգլիային: Չեմպիոնների լիգայի գալիք խաղարկությունում Անգլիան Եվրոպայում միակն երկիրն է ով կունենա 5 ներկայացուցիչ: Մասնավորապես, այս երկիրը կներկայացնեն Պրեմիեր լիգայում առաջին չորս հորիզոնականը զբաղեցրած «Չելսին», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը,» ինչպես նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ի դեպ, Մխիթարյանը ճանաչվեց նաեւ Եվրպա լիգայի խաղարկությունում «Յունայթեդ»-ի լավագույն ռմբարկու խփելով 6 գնդակ: Սա բավական բարձր արդյունք է մի ֆուտբոլիստի համար ով 2016 թվականի ամռանը նորամաուտը նշեց «Յունայթեդ»-ում: Կարելի է ասել, որ Զլատան Իբրահիմովիչի ծանր վնասվածք ստանալուց հետո Մխիթարյանը ստանձնեց «Յունայթեդ»-ի առաջատարի պարտականությունը: Ուշագրավ է, որ եզրափակչում Մխիթարյանը «Այաքս»-ի դարպասը գրավեց Զլատանի դիրքից նրա ոճով: Հանդիպումից հետո տարատեսակ ֆուտբոլային ֆորումներում անգլիացի երկրպագուները շնորհակալություն են հայտնել հենց Մխիթարյանին: Նրանց կարծիքով հայ ֆուտբոլիստը լավագույն էր «Այաքս»-ի հետ խաղում: Գավաթը ստանալու արարողությանը Մխիթարյանը ներկայացավ Հայաստանի պետական դրոշով: Այս կերպ մեր ֆուտբոլիստը իր մեծ նվաճում կիսեց իր հայրենիքի հետ աշխարհին ցույց տալով որ աշխարհում հեղինակավոր այս մրցաշարի գլխավոր ֆիգուրներից մեկը հայ է:  Տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ» Մխիթարյանը բավական դժվար ճանապարհ անցավ: Ամրապնդվելով թիմի մեկնարկային կազմում նա ապացուցեց որ թիմի առանցքային մասնիկներից մեկն է: Հայ ֆուտբոլիստի շնորհիվ «Յունայթեդ»-ը հաղթեց բազմաթիվ կարեւորագույն հանդիպումներում:

«Այաքս»-ի դարպասը խփած գնդակը Մխիթարյանի 11-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում: Այն, ըստ էության, իր գեղեցկությամբ եւ նշանակությամբ «Մանչեսթեր»-ի կազմում նրա հեղինակած լավագույն գնդակն էր: Նախօրեին Մխիթարյանը հայտարարել էր, որ Ստոկհոլմում կայանալիք եզրափակիչը հանդիպումը կարեւորագույններից է լինելու իր կյանքում: Արդեն իսկ փաստ է, որ «Այաքս»-ի հետ մրցավեճը նրա համար ոչ կարեւորագույն եւ նշանակալի հանդիպումն էր: Ավելին, սա Մխիթարյանի կարիերայի մեծագույն նվաճումն է: Հաջորդ հանդիպումը Մխիթարյանն արդեն կանցկացնի Երեւանում հունիսի 4-ին «Սենթ Քիթս» եւ «Նեւեիս»-ի հետ ընկերական խաղում: Հունիսի 10-ին էլ կկայանա աշխարհի առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրո-Հայաստանը խիստ կարեւոր հանդիպումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում