Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ինչու չխփվեց գոլը. միայն Մխիթարյանով «գարուն» չի գա

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդին» չհաջողվեց սեփական հարկի տակ հաղթել «Վեսթ Բրոմվիչին»: Ունենալով հսկայական առավելություն` դաշտի տերերին չէր հաջողվում իրական գոլային պահեր ստեղծել:

Նշենք, որ «Յունայթեդի» հիմնական կազմից այս հանդիպումը տարբեր պատճառներով բաց թողեցին վեց ֆուտբոլիստներ, պաշպաններ` Սմոլինգը, Ջոնսը, կիսապաշտպաններ Էրերան, Պոգբան, Մատան, ինչպես նաև առաջատար հարձակվող Իբրահիմովիչը:

Նշենք, որ Մատան վիրահատության է ենթարկվել և հնարավոր է ընթացիկ մրցաշրջանում նրան այլևս չտեսնենք խաղադաշտում: Սպասվածի համաձայն` կենտրոնական հարձակվողի պարտականությունը Մոուրինյոն վստահել էր Մարկուս Ռեշֆորդին: Հնարավոր է շատերը չհամաձայնվեն, բայց կարծում ենք Ռեշֆորդը «Յունայթեդի» թերևս ամենաթույլ և ոչ կրեատիվ հարձակվողն է: Այս մրցավեճում ևս նրա գործողությունների 80 տոկոսը խոտան էր:

Բացի արագ վազելուց հարձակվողը պետք է ունենա նաև մտածելու ունակություն: Ռեշֆորդի մտահորիզոնը թույլ չի տալիս կարդալու խաղընկերների հնարավոր գործողությունները և հայտնվել հարձակման կրակագծում:

Հերթական անգամ համոզվեցինք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր հարձակվողի պակաս ունի: Իբրահիմովիչի բացակայության պարագայում թիմի գործողությունները դառնում են անատամ և նույնօրինակ: Լինելով ենթահարձակվողի դիրքում` Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը փորձում էր համագործակցել կենտրոնական հարձակվողի հետ, բայց Ռեշֆորդը մոլորված էր դաշտում: Հանդիպման միակ ռեալ գոլային պահը ստեղծեց հենց Մխիթարյանը` մրցակցի պաշտպանի սխալի արդյունքում:

Ընդհանուր առմամբ «Յունայթեդը» խաղացողների բարձր կարգի շնորհիվ վերահսկում էր հանդիպման ընթացքը: 90 րոպեների ընթացքում դաշտի տերերը կատարեցին մոտ 750 փոխանցում, իսկ գնդակին տիրելու հարաբերությունը՝ 75-25 էր: Ֆուտբոլում հազվադեպ են դեպքերը երբ ֆավորիտը ունենալով նման առավելություն չի կարողանում հաջողության հասել և գոնե մեկ գոլ խփել: Երկրորդ կեսի վերջնամասում Մոուրինյոն փոխարինեց Մխիթարյանին ասպարեզ դուրս բերելով Ուեյն Ռունիին: Թե ինչու Մոուրինյոն չփոխարինեց բավական թույլ խաղ ցուցադող աջ կիսապաշտպան Լինգարդին, դժվար է ասել: Մխիթարյանը տեղափոխվելով աջ եզր կարծում ենք կմեծացներ ճնշումը:

Բազմիցս ենք տեսել, թե ինչպես են Ռունին և Մխիթարյանը համագործացում: Թե Ռունին, և թե Մխիթարյանը ստեղծագործող ֆուտբոլիստներ են: Նրանց ներկայությունը խաղադաշտում կարող էր ստիպել մրցակցի պաշտպանների սխալներ թույլ տալ:

Ինչ խոսք «Մանչեսթեր Յունայթեդը» կադրային լուրջ խնդիրներ ունի, բայց այս արդյունքի գլխավոր մեղավորը կարծում ենք թիմի գլխավոր մարզիչն է: Լինելով թելադրողի դերում «Յունաթեդի» ֆուտբոլիստները չունեին Բ տարբերակը դարպասին սպառնալու: Բավական քիչ էին հեռվից հարվածները: Երբ մրցակիցն անցնում է խուլ պաշտպանության հարձակվող թիմի համար հեռվից հարվածները հաջողության հասնելու հիմանական միջոցներից մեկը պետք է դառնա: Դաշտի տերերը փորձում էին եզրերից կատարած բարձր փոխանցումներով սպառնալ դարպասին, բայց Իբրահիմովիչի բացակության պարագայում մրցակցի պաշտպաններն առանց ճիգեր գործադրելու չեզոքացնում էին վտանգը:

«Վեսթ Բրոմվիչը» հենց հանդիպման սկզբից անցնելով ամուր պաշտպանության հասավ իր նպատակին: Այս ոչ-ոքին «Մանչեսթեր Յունաթեդի» համար էլ ավելի բարձրացրեց խնդիրը մրցաշարային աղյուսակի առաջին քառյակի համար պայքարելու:

Ընթացիկ առաջնությունում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն յուրօրինակ ռեկորդ է սահմանել 12 հանդիպում ավարտելով ոչ-ոքի: Ընդամենը երեք օր հետո Անգլիայի Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում սեփական հարկի տակ մրցելու է «Էվերթոնի» հետ: Վերջինս այս պահին 7-րդ հորիզոնականում է գտնվում և աչքի է ընկնում դինամիկ և կայուն խաղով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում