Ռուսաստանը հնարավոր է զրկվի 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կազմակերպելու հնարավորությունից: Այս մասին հայտարարել է Միջազգային հակադոպինգային գործակալության՝ WADA-ի նախկին նախագահ Ռիչարդ Պաունդը:
Ռուս մարզիկների դոպինգային սկանդալների հետևանքով երեկ չմուշքային մարզաձևի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես չեղյալ է համարել 2017 թվականի մարտի 10-ից 12-ը Չելյաբինսկում աշխարհի գավաթի խաղարկության անցկացումը: Այն տեղի կունենա Նորվեգիայի Սթավանգերե քաղաքում: «Իրավասու չեմ խոսելու ՖԻՖԱ-ի անունից:
Բայց մեծ է հավանականությունը, որ դոպինգային սկանդալի պատճառով բազմաթիվ երկրներ կբոյկոտեն Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը: Հետևաբար պետք է նաև հավանական համարել, որ այս երկիրը կզրկվի կարևորագույն մրցաշարը կազմակերպելու հնարավորությունից»,- ասել է Պաունդը: