Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն արժե 45.10 միլիոն եվրո

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի հաշվարկով, հեղինակավոր «Տրանսֆերմարկետ» պարբերականի կողմից այս պահին գնահատված է 45.10 միլիոն եվրո: Այս ցուցանիշով մեր հավաքականը նախկին ԽՍՀՄ երկրների շարքում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Ռուսաստանին և Ուկրաինային: Վերջինի ազգային թիմը գնահատված է 104.7, իսկ Ռուսաստանը՝ 96 միլիոն եվրո:

Նկատենք, սակայն, որ մեր հավաքականում այսօր հանդես են գալիս ընդամենը երկու ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը գերազանցում է միլիոնը: Խոսքը Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆուջեյրա» թիմում հանդես եկող Մարկոս Պիզելիի և, բնականաբար, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին է:

Մեր հավաքականի ավագի տրանսֆերը այս պահին 37 միլիոն եվրո է, ինչը փաստում է, որ ՀՀ ընտրանին իր արժողությամբ համեմատաբար բարձր դիրքում է հենց դրա շնորհիվ: Պիզելիի տրանսֆերային արժեքը 1.1 միլիոն եվրո է: Մեր մյուս՝ մոտ 20 խաղացողների տրանսֆերային ընդհանուր արժեքը չի գերազանցում 8 միլիոնը:

Պորտուգալիայի «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի տրանսֆերն այսօրվա դրությամբ ընդամենը 800 հազար եվրո է: Տրանսֆերային արժեքի ցուցանիշով Ղազարյանին հաջորդում են Իրանի «Էսթեղլալի» պաշտպան Հրայր Մկոյանը՝ 600 հազար եվրո, և նույն երկրի «Փադիդե» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը՝ 500 հազար եվրո: Մյուս բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային գինը չի գերազանցում կես միլիոն եվրոն:

Հարևան Վրաստանը, որը աչքի է ընկել ֆուտբոլիստների արտահանելու ցուցանիշով, այսօր ունի միանգամից 9 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը գերազանցում է միլիոնը: Այդուհանդերձ, Վրաստանի ազգային հավաքականի ընդհանուր արժեքը 32.9 միլիոն եվրո է: Վրացի ամենաթանկ ֆուտբոլիստը Վարշավայի «Լեգիայի» կիսապաշտպան Վալերի Քազաիշվիլին է, որի տրանսֆերը 3.5 միլիոն է: Նա կես միլիոնով գերազանցում է Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Ջանո Անանիձեին և Կազանի «Ռուբինի» պաշտպան Սոլոմոն Կվիրկվելիային:

Հարևան երկրներից Ադրբեջանի ազգային հավաքականը զգալիորեն ետ է այս հաշվարկում: Ամենաթանկ ֆուտբոլիստը, որը կրում է Ադրբեջանի ազգային թիմի մարզաշապիկը, Աղդամի «Ղարաբաղի» պաշտպան Բադավի Հոսեյնովն է՝ 700 հազար եվրո: Այս երկրի ազգային հավաքականի ընդհանուր արժեքը 10.4 միլիոն եվրո է:

Հայաստանի ազգային հավաքականը իր արժեքով գերազանցում է նաև Իրանի ազգային թիմին, որը գնահատված է 35.10 միլիոն եվրո: Այս հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստը «Ռոստովի» առաջատար Սերդար Ազմունն է՝ 13 միլիոն եվրո: Բացի Ազմունից, Իրանում խաղում են ևս 11 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային գինը գերազանցում է մեկ միլիոն եվրոն:

Ֆուտբոլիստների արժողությամբ բավական բարձր դիրքում է Թուրքիան: Վերջինի ազգային հավաքականը գնահատված է 153.5 միլիոն եվրո: Ամենաթանկ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանն է՝ 28 միլիոն: Ի դեպ, Թուրքիայի հավաքականում խաղում է ընդամենը մեկ ֆուտբոլիստ, ում տրանսֆերային արժեքը չի գերազանցում միլիոնը:

Ի տարբերություն ազգային հավաքականի՝ ֆուտբոլիստների արժողությամբ չափազանց ցածր դիրքում է ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունը: Այն թիմերի և ֆուտբոլիստների արժեքային կտրվածքով գնահատված է ընդամենը 15.65 միլիոն եվրո:

Նշենք, որ ՀՀ առաջնությունում հանդես են գալիս ընդամենը 6 թիմեր: Այս հաշվարկում առաջատարը «Ալաշկերտն» է՝ 3.65 միլիոն, որին հաջորդում են Գյումրիի «Շիրակը»՝ 2.95, «Փյունիկը»՝ 2.73, «Բանանցը»՝ 2.68, «Գանձասարը»՝ 2.33, և «Արարատը»՝ 1.33 միլիոն եվրո: Հայաստանի առաջնությունում հանդես եկող ամենաթանկ ֆուտբոլիստը «Շիրակի» կիսապաշտպան Դավիթ Հակոբյանն է, ում տրանսֆերը գնահատված է 350 հազար եվրո:

Վրաստանի առաջնությունը, որտեղ 14 թիմեր են հանդես գալիս, գնահատված է 42.70 միլիոն եվրո, իսկ ահա Ադրբեջանի առաջնությունը՝ 45.13 միլիոն:

Համեմատության կարգով նշենք, որ ամենաթանկ առաջնությունն Անգլիայի Պրեմիեր լիգան է՝ 4.89 միլիարդ եվրո: Երկրորդ հորիզոնականում է իսպանական Լա լիգան՝ 3.59 միլիարդ, իսկ լավագույն եռյակը եզրափակում է 2.86 միլիարդով: Ռուսաստանի Պրեմիեր լիգան գնահատված է 690 միլիոն եվրո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում