Ես նախարարին խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբույժի գործով: Այս մասին նշել է ՀՖՖ Հայաստանի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Արթուր Պետրոսյանին ներկայացնելուց հետո անդրադառնալով Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանի այն հայտարարություններին, թե ֆուտբոլի հարցը կքննարկվի:
«Նա այնքան չգիտի ֆուտբոլ, ու իրավունք չունի ֆուտբոլով զբաղվել: Եթե նա զբաղվի, ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի կողմից պատժամիջոցների կենթարկվի։ ՖԻՖԱ-ի կանոնագրքի համաձայն` նա իրավունք չունի խառնվելու ֆուտբոլի ֆեդերացիայի հարցերին»,-նշել է Ռ. Հայրապետյանը:
Լուսանկարը՝ Photolure-ի