MLS-ի կանոնավոր առաջնության նախավերջին տուրում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0 հաշվով է ավարտել «Կանզաս Սիթի»-ի դեմ խաղը:
«Ռեալ Սոլթ Լեյք»-ի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նա խաղացել է 57 րոպե:
Հիշեցնենք՝ Մովսիսյանը, ով ամերիկյան ակումբում հանդես էր գալիս վարձարվճարով, լիարժեք պայմանագիր է ստորագրել «Ռեալ Սոլթ Լեյք»-ի հետ: