ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը տասնօրյա ժամկետում պետք է ուսումնասիրի մարզական հասարակական կազմակերպություններին մարզական բնույթի միջոցառումներ կազմակերպելու, պարգևատրումներ կատարելու համար պետական բյուջեից հատկացվող գումարների ծախսման արդյունավետությունը, դրանց հիմնավորվածությունը և քայլեր ձեռնարկի՝ անարդյունավետ և չհիմնավորված ծախսերը կրճատելու համար:
«Կրճատման արդյունքում խնայված միջոցները սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանն ուղղելու նպատակով պետք է ներկայացնել միջոցառումների ծրագիր»,- նշել է Կարեն Կարապետյանը
Կարապետյանի խոսքով՝ մասսայական սպորտի, առողջ ապրելակերպի ուղղությամբ քայլերն ամեն օր պետք է զգալ լինեն:
«Խոսել ենք նախարարի հետ, պետք է ներկայացնի ծրագիր: Ամպագոռգոռ բաներ չեմ ուզում ասել, բայց եթե պետք է՝ նույնիսկ ազգային, հանրապետական ծրագիր մշակենք, որպեսզի սպորտը դառնա մեր կյանքի ապրելաոճը»,- ասաց վարչապետը: