Ֆուտբոլի Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Հայաստան – Ռումինիա (0:5) խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը պատասխանեց լրագրողների հարցերին.
«Յուրա Մովսիսյանին ինքներդ հարց տվեք: Ես առաջարկել էի հանդիպել, ինքը չեկավ, ուրիշ հարցեր ունե՞ս: Հստակ քայլերը ֆուտբոլիստների՝ վնասվածքից շուտ ապաքինվելն է: Դուք մտածու՞մ էիք, որ 3-րդ գոլն այդ րոպեին կլինի: Էս րոպեին չեմ կարա ասեմ՝ ինչ պետք ա անենք:
Կարճ ասեմ՝ մեր տղաները մինչև Մոնտենեգրոյի խաղը լիովին կապաքինվեն: Տղաներին պետք է այս վիճակից հանել ու երեք օր հետո մարտական ոգով մտնել դաշտ: Իհարկե կարծում եմ, որ կստացվի»,- նշեց մարզիչը:
»