Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտահոգված է թիմի վերջին արդյունքներով: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Պրիմերայի 5-րդ տուրում «արքայական ակումբ»-ը սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Վիլյառեալ»-ին` խաղն ավարտելով ոչ-ոքի` 1:1 հաշվով: 6-րդ տուրի «Լաս Պալմաս»-ի դեմ խաղում Զիդանի սաները դարձյալ ոչ-ոքի գրանցեցին` 2:2
Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրում էլ «Ռեալ»-ը ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտեց Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ հանդիպումը:
Երրորդ ոչ-ոքիից հետո Ֆլորենտինո Պերեսը զանգահարել է Զինեդին Զիդանին և բացատրություն պահանջել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիացի մասնագետը բազմիցս հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանում դժգոհ է թիմի խաղից անգամ այն դեպքում, երբ «արքայական ակումբ»-ը հաղթանակ է տանում: