Շոտլանդական «Սելթիկ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ հանդիպման ավարտից հետո խոսել է իր թիմի մրցունակության մասին:
«Չեմ կասկածում, որ եթե «Սելթիկ»-ը հանդես գար Պրեմիեր լիգայում, ապա կլիներ լավագույն 4 ակումբներից մեկը:
Մենք կարողացանք հիանալի հանդիպում անցկացնել և ցույց տալ բոլորին մեր ուժը», – ասել է Ռոջերսը:
Հիշեցնենք, որ «Սելթիկ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով: