Ֆրանսիական «Մոնակո»-ի կիսապաշտպան Բերնարդո Սիլվան կարող է մարզական կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում:
Նշվում է, որ Սիլվայի ծառայություններով հետաքրքրվում է անձամբ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ով չնայած հերքել է Խամես Ռոդրիգեսի հեռանալու մասին լուրերը, այնուամենայնիվ, ցանկանում է փոխարինող գտնել նրան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բերնարդո Սիլվայի ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ատլետիկո»-ն: