Երևանի «Արարատ»-ը կողմերի համաձայնությամբ խզել է պայմանագիրը պաշտպան Սերգեյ Ավագիմյանի հետ: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամլո ծառայությունը:
27-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ հայտարարել էր «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեսյանի հետ լարված հարաբերությունների մասին և նշել, որ վերջինս իրեն թույլ չի տալիս մասնակցել մարզումներին և սպառնացել է նրա հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել:
Ավագիմյանը, ով նաև Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու է, «Արարատ»-ի կազմը համալրել էր հունվարին` Իրկուտսկի «Բայկալ»-ից: