Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին 3 տուրերի արդյունքների մասին:
«Ցավալի է, որ այժմ ազգային հավաքականների հանդիպումներով պայմանավորված ընդմիջում է լինելու: Մենք հիանալի մարզավիճակ ենք հավաքել և շարունակում ենք կատարելագործվել:
Ուրախ եմ, որ կարողացանք 3 հաղթանակով մեկնարկել մրցաշրջանը: Դա ոգևորում է ինչպես մեզ, այնպես էլ երկրպագուներին», – ասել է Կոնտեն:
Նշենք, որ Պրեմիեր լիգայի առաջին 3 տուրերից հետո «Չելսի»-ի ակտիվում կա առավելագույն՝ 9 միավոր: