Մադրիդի «Ռեալ»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի նախկին գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին գլխավորել է «Հեբեյ Չայնա Ֆորչուն» ակումբը, որը հանդես է գալիս Չինաստանի բարձրագույն դիվիզիոնում` Սուպերլիգայում:
Պելեգրինիի նոր թիմում խաղում են Եվրոպայում հայտնի ֆուտբոլիստներ Գաել Կակուտան, Էզեկիլ Լավեսին, Սյեֆան Մբիան և Ժերվինյոն:
Հավելենք, որ Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանի 23 տուրից հետո «Հեբեյ Չայնա Ֆորչուն»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը և 15 միավոր զիջում «Գուանչժու Էվերգրանդ» ակումբին: