L’Equipe-ի փոխանցմամբ` «Լեսթեր»-ը հետաքրքրված է «Սպորտինգ»-ի հարձակվող Իսլամ Սլիմանիի ծառայություններով:
Անգլիական ակումբը 25 մլն եվրո է առաջարկում ալժիրցի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Սլիմանին նաև «Վեսթ Բրոմվիչ»-ի ուշադրության կենտրոնում է, որը պատրաստ է մրցակցել Անգլիայի չեմպիոնների հետ` ֆուտբոլիստի իրավունքների դիմաց առաջարկելով 30 մլն եվրո: