Կատալոնական «Բարսելոնա»-ն ու իսպանական «Վալենսիա»-ն համաձայնության են հասել «Վալենսիա»-ի հարձակվող Պակո Ալկասերի տեղափոխության հարցում:
22-ամյա հարձակվողի համար «Բարսելոնա»-ն «Վալենսիա»-ին կվճարի 30 միլիոն եվրո: ԵՎս 5 միլիոն եվրո «Վալենսիա»-ն կստանա բոնուսների տեսքով:
Ալկասերը «Բարսելոնա»-ի հետ կստորագրի 5-ամյա պայմանագիր՝ տարեկան 2 միլիոն եվրո աշխատավարձով: