Մյունխենի «Բավարիա»-ի եզրային պաշտպան Ֆիլիպ Լամը խոսել է թիմի նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի կատարած փոփոխությունների մասին:
«Այժմ «Բավարիա»-ն այլ մարտավարությամբ է գործում: Մենք կարող ենք գնդակը հանձնել մրցակցին, որպեսզի խլենք այն և արագ շարժվենք հակագրոհի», – ասել է Լամը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտին Կառլո Անչելոտին «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Խոսեպ Գվարդիոլային: