31-րդ Օլիմպիական խաղերի երկրորդ օրը մեկնարկել է թենիսի մրցաշարը: Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Էնդի Մարեյը մեկնարկել է հաղթանակով: Բրիտանացի թենիսիստը 6:3, 6:2 հաշվով հաղթել է սերբ Վիկտոր Տրոիցկուն:
Իսպանացի Ռաֆայել Նադալը 6:2, 6:1 հաշվով հաղթել է արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսին:
Հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել նաև Սերենա Ուիլիամսը: Առաջին խաղում ամերիկացի թենիսիստուհին հաղթել է Ավստրալիան ներկայացնող Դարյա Գավրիլովային: